Մրգերի և բանջարեղենի պահածոյացման տեսակները
Պահածոյացումը մթերքի երկարատև պահպանման միջոցներից է, որի ժամանակ մրգերն ու բանջարեղենը ենթարկվում են հատուկ մշակման, այնուհետև՝ ջերմամշակման և պահվում հերմետիկ միջավայրում:
Կախված բաղադրատոմսից՝ տարբերում են մրգի և բանջարեղենի պահածոյացման պարզ և բարդ տեսակները:
Պարզ բաղադրատոմսով պահածոների թվին են դասվում նրանք, որոնք կազմված են 1 բաղադրիչից՝ բնական հյութերը, խյուսերը և այլն:
