Բացահայտում ենք եվրոպական շուկան
Sipan ընկերությունը հաջողությամբ մասնակցեց SIAL Paris 2026-ին՝ սննդամթերքի
և խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Փարիզում
հոկտեմբերի 17-ից 21-ը։ Եվս 36 ապրանքանիշների հետ միասին Sipan-ը
ներկայացված էր Հայաստանի Հանրապետության միասնական ազգային
տաղավարում՝ դառնալով դրա մարդաշատ հատվածներից մեկը։
