Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Նորություններ

«Պրոդէքսպո» 2015

«Պրոդէքսպո» 2015

«Սամ-Հար» ընկերությունը կմասնակցի 2015թ. փետրվարի 9-15-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդէքսպո»     սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին՝ միջազգային շուկայում ներկայացնելով պահածոների, հանքային ջրերի ու այլ արտադրանքի հարուստ տեսականին, որը հանդես է գալիս «Սիփան», «Անուշ» և «Արևիկ» ապրանքանիշերով: «Սամ-Հար» ընկերության արտադրանքը պատրաստվում է Հայաստանում աճող ու հայկական ջերմ արևով հասունացող անուշաբույր մրգերից ու բանջարեղենից, իսկ ջրերը վերցվում են լեռնային աղբյուրներից: Ընկերության արտադրանքն արդեն ներկայացված է միջազգային շուկայում՝ արտահանվում է ԱՄՆ, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Իրան: Ցուցահանդեսին մասնակցությունը հիանալի հնարավորություն է՝ ընդլայնելու գործընկերների ու արտահանվող երկրների ցանկը, ինչը կնպաստի ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի տնտեսության զարգացմանը: