Sipan ընկերությունը այս տարեսկզբին հաջողությամբ մասնակցեց սննդամթերքի և ոչ
ալկոհոլային խմիչքների ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ միջազգային
ցուցահանդեսներից մեկին՝ Gulfood 2026 միջազգային ցուցահանդեսին, որը կայացավ
ԱՄԷ-ում, Դուբայի World Trade Centre-ում։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց SIPAN արտադրատեսականին Հայաստանի
ազգային տաղավարում՝ Հայաստանը ներկայացնող այլ առաջատար արտադրողների հետ
միասին։ Միջոցառումը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած
ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների, իսկ առանձին տաղավարներում
ներկայացված էին տարբեր երկրների և տարածաշրջանների ընկերություններ։
Հայաստանը Gulfood 2026-ին մասնակցեց միասնական ազգային տաղավարով, որը
կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Հայկական տաղավարում,
բացի Sipan-ից ներկայացված ևս 12 ընկերություններ՝ ցուցադրելով պահածոներ,
հյութեր, չրեր, հանքային ջրեր և այլ սննդամթերք։
Gulfood 2026-ին մասնակցությունը հայկական Sipan-ի համար բացառիկ
հնարավորություն էր ներկայացնելու հայկական արտադրանքի որակն ու յուրահատկությունը
միջազգային լայն լսարանին։ Ցուցահանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները
հանդիպումներ ունեցան բազմաթիվ միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ
սուպերմարկետների ցանցերի, դիստրիբյուտորական ընկերությունների, ներմուծողների և
մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այս կարևոր
հանդիպումները հնարավորություն տվեցին հաստատել նոր գործարար կապեր, քննարկել
համագործակցության հեռանկարներ և ավելի խորությամբ ծանոթանալ շուկայի արդի
միտումներին ու պահանջներին։
Gulfood 2026-ում մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց Sipan-ի շարունակական
ձգտումը՝ ընդլայնելու իր միջազգային ներկայությունը և ամրապնդելու իր դիրքերը
համաշխարհային սննդարդյունաբերության ոլորտում։
