Sipan ընկերությունը հաջողությամբ մասնակցեց SIAL Paris 2026-ին՝ սննդամթերքի
և խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Փարիզում
հոկտեմբերի 17-ից 21-ը։ Եվս 36 ապրանքանիշների հետ միասին Sipan-ը
ներկայացված էր Հայաստանի Հանրապետության միասնական ազգային
տաղավարում՝ դառնալով դրա մարդաշատ հատվածներից մեկը։
Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվեց ՀՀ էկոնոմիկայի
նախարարության աջակցությամբ՝ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC)՝
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող արտահանման խթանման
նախաձեռնության շրջանակում։
Նման մասշտաբի ցուցահանդեսին մասնակցությունը հիանալի հնարավորություն
էր՝ ներկայացնելու Sipan հայկական արտադրանքը, հանդիպելու ոլորտի
մասնագետների հետ, կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ և
բացահայտելու նոր գործարար հնարավորություններ եվրոպական շուկայում։
