Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Նորություններ

Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին

Բնական և օրգանական արտադրանքի ամենահեղինակավոր էքսպոյին

Ապրիլի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի խոշորագույն առևտրային շոուներից մեկը՝   Natural & Organic Products Europe-ը, որին Հայաստանը կմասնակցի մի առանձին տաղավարով՝ ներկայացնելով հայկական արտադրող 4 ընկերություններ: Դրանցից մեկը «Սամ-Հար» ՍՊԸ-ն է:


 

Լոնդոնի «ExCel» միջոցառումների կենտրոնում կայանալիք շոուին Մեծ Բրիտանիայից և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ավելի քան 10.000  առևտրականներ, գործարարներ և ներկրողներ ծանոթանում են բնական հումքից պատրաստված լավագույն արտադրանքների հետ՝ սկսած դեղամիջոցներից,  բնական և օրգանական սնունդից մինչև հիգիենայի և խնամքի միջոցներ, էկո-կենցաղային ապրանքներ, և տալիս իրենց գնահատականը:

«Սամ-Հար» ՍՊԸ-ն կներկայանա իր «Սիփան» ապրանքանիշով՝ եվրոպացի սպառողի դատին հանձնելով իր արտադրած օրգանական կոմպոտները, բնական հյութերն ու մուրաբաները:

Ի դեպ, հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նման  հեղինակավոր միջոցառմանը հնարավոր է եղել իրականացնել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (United Nations Environment Programme-UNEP) և Եվրամիության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (Agriculture Support Initiative -OASI) ծրագրի աջակցությամբ: