Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Նորություններ

ISO 22000:2005 և HACCP ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկացված արտադրանք

«Սամ-Հար» ընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է իր սպառողներին, որ մատակարարում է միջազգային ISO 22000:2005 և HACCP ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկացված արտադրանք:
Ապահովելով սերտիֆիկացման բոլոր պահանջները՝ ընկերությունն ապացուցեց, որ իր արտադրանքն իրոք որակյալ է և անվտանգ: Օգտագործման պահին սննդամթերքի անվտանգ լինելը պայմանավորված է արտադրության բոլոր փուլերում սննդամթերքի որակի և անվտանգության հսկողությամբ: ISO 22000:2005 ստանդարտացումը նախատեսված է սննդամթերք արտադրող կազմակերպությունների համար, ստանդարտացման նպատակն է կազմակերպություններից պահանջել հետևողական հսկողություն և ընդունված նորմերին համապատասխան անվտանգության ապահովում արտադրության բոլոր փուլերում: Այս համակարգի շրջանակներում արտադրողը պետք է ցույց տա, որ արտադրության բոլոր փուլերում վերահսկում է սննդամթերքի անվտանգությունը՝ ապահովելու համար վերջնական արտադրանքի անվտանգությունը օգտագործման պահին: 
Սննդամթերքի անվտանգության կառավարումը պետք է հիմնված լինի գիտականորեն հիմնավորված մոտեցումների և գործելակերպի վրա, որը սահմանվում է ՎՎՀԿԿ - Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի (անգլ. HACCP – Hazard Analysis and Critical Control Points) կառավարման համակարգի միջոցով: Այս համակարգի ներդրումը պարտադիր է Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, ինչպես նաև Հայաստանում: ՎՎՀԿԿ համակարգը կոչված է նվազագույնի հասցնելու սննդամթերքի անվտանգության հետ կապված վտանգները՝ սննդամթերքի արտադրության շղթան և արտադրական գործընթացները պաշտպանելով կենսաբանական (մանրէաբանական), քիմիական, ֆիզիկական վտանգներից:
«Սամ-Հար» ընկերությունը հաջողությամբ անցել է սերտիֆիկացման բոլոր փուլերն ու ստացել համապատասխան վկայագրերը:
Օգտվե՛ք «Սամ-Հար»-ի համեղ, որակյալ ու անվտանգ արտադրանքից: