Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Նորություններ

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին «Սամ-Հար»-ը կներկայացնի իր նոր արտադրանքը

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին «Սամ-Հար»-ը կներկայացնի իր նոր արտադրանքը

Ապրիլի 26-28-ը Երևանում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» (Made in Armenia Expo 2015) ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին իր մասնակցությունը կբերի նաև «Սամ-Հար» ընկերությունը՝ որպես հայրենական արտադրող, որն ունի տարիների փորձ ու հեղինակություն շուկայում: Ընկերությունը ցուցահանդեսում կներկայացնի իր ավանդական տեսականին՝ կոմպոտներ, մուրաբաներ, պահածոյացված բանջարեղեն, զովացուցիչ ըմպելիքներ և ջրեր: Ի դեպ, ընկերությունը ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացանի նաև իր նոր արտադրանքը` «Սիփան» բնական հյութերը:
Ցուցահանդեսը նպատակ ունի ցուցադրել ՀՀ արդյունաբերության առկա ներուժը, նպաստել նոր շուկաների բացահայտմանն ու գործարար կապերի հաստատմանը: Այդ նպատակով արտասահմանից հրավիրվելու են պետական պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մատակարարներ, պոտենցիալ գնորդներ ու ներդրողներ: