Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Նորություններ

«Սամ-Հար» ընկերությունը Մոսկվայում մասնակցեց «Պրոդ-Էքսպո 2015» ցուցահանդեսին

«Սամ-Հար» ընկերությունը Մոսկվայում մասնակցեց «Պրոդ-Էքսպո 2015» ցուցահանդեսին

Այս տարի փետրվարի 9-13-ը հայկական 22 ընկերություններ մասնակցեցին Մոսկվայում կայացած «Պրոդ-Էքսպո 2015»  ամենամյա ցուցահանդեսին: Ցուցահանդեսի հիմնական այցելուներն էին սննդարդյունաբերության ոլորտի միջին ու խոշոր գնորդները, այդ թվում առևտրային ցանցերն ու ներկրողները:
Ցուցահանդեսին մասնակցության արդյունքում «Սամ-Հար» ընկերությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց առևտրային ընկերությունների և սովորական սպառողների շրջանում: Հետագա համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց շուրջ 10 խոշոր առևտրային ընկերությունների հետ:
«Սամ-Հար» ընկերությունը հույս է հայտնում, որ հաջորդ ցուցահանդեսների ժամանակ այցելուներին կուրախացնի իր նոր և ոչ պակաս համեղ ու գրավիչ տեսականիով: