Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Խաշ 525 գ

Շատերը հայկական խոհանոցի թագուհին համարում են տավարի ոտքերի մսով և արգանակով պատրաստված ճաշատեսակը՝ խաշը: Այն զուտ հայկական ծագումով, հնագույն ուտեստ է, որի անվանումը առաջացել է խաշել բառից: Խաշ ուտում են ոչ միայն հագենալու համար. այն մի ամբողջ ծիսակարգ է ենթադրում՝ պատրաստման երկարատև գործընթացից սկսած մինչև ճաշակելու արարողությունը:
Խաշն ուտում են միայն տաք վիճակում՝ համեմելով աղով և սխտորով, ավելացնելով չորացրած լավաշ: Խաշը հիմանակում են ուտում են ցուրտ եղանակին և վաղ առավոտյան: