Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Դոլմա մսով

Դոլման համարվում է ամենահայկական կերակուրներից մեկն ու հայկական խոհանոցի զարդը, ինչ որ առումով նաև խորհրդանիշը: Այն պատրաստվում է խողողի թփով և տավարի մսով՝ բոլոր բաղադրամասերի ճիշտ չափաբաժիններով, որպեսզի պահպանվի ուտեստի համային յուրահատկությունը: Հնում հայերը դոլման պատրաստում էին տոնական սեղանների համար և մատուցում հատուկ հյուրերին: Այսօր արդեն «Սամ-Հար» ընկերության շնորհիվ շուկայում կարող եք գտնել պահածոյացված ավանդական հայկական դոլմա՝ պատրաստված առանձնահատուկ սիրով ու մեծ վարպետությամբ:
Ուտելուց առաջ խորհուրդ է տրվում տաքացնել և, ըստ ցանկության, համեմել մանրացված սխտորով ու մածունով։