Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Հոդվածներ

Քաշի կորստի համար հյութեր խմելու կանոնները

Քաշի կորստի համար հյութեր խմելու կանոնները

Շատերն իրենց սննդակարգում օգտագործում են հյութեր, որոնք ոչ միայն պարունակում են վիտամիններ ու հանքանյութեր, այլև կարող են նպաստել  նիհարելուն, եթե ճիշտ հետևես դրանց օգտագործման կանոններին։


Եվ այսպես


- Հյութերը մի դարձրեք օգտակար կերակուրների փոխարինիչ: Հյութերը կարող են առողջ սննդակարգի օգտակար հավելում լինել, բայց չպետք է օգտագործվեն որպես ամբողջական կերակուրների փոխարինող;


- Թարմ քամած հյութերն ավելի սննդարար են, քան պահածոյացված կամ պաստերիզացված;


- Օգտագործեք զանազան մրգերի և բանջարեղենի հյութեր, քանի որ վերջիններս պարունակում են տարբեր սննդանյութեր;


- Երեկոյան հյութ մի խմեք, քանի որ դրանք էներգիայի հարուստ աղբյուր են, ուստի կարող են անքնություն առաջացնել;


- Հյութ մի խմեք ուտելուց անմիջապես հետո;


- Խմեք չափավոր քանակությամբ
․ թեև հյութերը կարող են առողջարար լինել, բայց դրանք պետք է չափավոր օգտագործվեն՝ ավելորդ շաքարից ու կալորիաներից խուսափելու համար:

 

Հաճախակի բնական հյութեր խմելու դրական և բացասական կողմերը


Բնական հյութերը կարող են օգտակար լինել օրգանիզմի համար՝ շնորհիվ վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների բարձր պարունակության: Այնուամենայնիվ, դրանց հաճախակի օգտագործումը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական կողմեր:


- Առողջության համար օգտակար լինելը - բնական հյութերը պարունակում են բազմաթիվ սննդանյութեր, որոնք նպաստում են առողջությանը, ամրացնում իմունային համակարգը;


- Բարելավված մարսողություն;


- Հիվանդությունների ռիսկի նվազում - բնական հյութերի օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և այլ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը՝ հակաօքսիդանտների և այլ օգտակար նյութերի բարձր պարունակության շնորհիվ:


Բնական հյութերի հաճախակի օգտագործման թերություններից հարկ է նշել շաքարի բարձր պարունակությունը, որը կարող է հանգեցնել ավելորդ կալորիաների կուտակման և բացասաբար ազդել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա:

 

Սիփան ապրանքանիշի հյութերն առանձնանում են որակի բարձր չափանիշներով, բնականությամբ ու էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքով։