Work time: Monday - Friday: 09AM-06PM Saturday - Sunday: closed

Հոդվածներ

Մուրաբաների 7 լավագույն տեսակները Հայաստանից

Մուրաբաների 7 լավագույն տեսակները Հայաստանից

Հայաստանում աճեցվում են ամենաբազմազան պտուղներ ու հատապտուղներ, որոնք առողջարար են և շատ համեղ: Մուրաբաներ Հայաստանում, զարմանալիորեն, պատրաստվում են ոչ միայն պտուղներից, այլև՝ սմբուկից, վարդի թերթիկներից և այլն:
Թվարկենք դրանցից մի քանիսը.


1. Կանաչ ընկույզի մուրաբան պարունակում է հսկայական քանակությամբ յոդ։ Այն վիտամինների և հանքանյութերի, սպիտակուցների և առողջ ճարպերի անսպառ աղբյուր է հանդիսանում: Ընկույզի բաղադրության մեջ մտնում ենք նաև տանիներ, ֆլավոնոիդներ և այլն։ Ընկույզի օգտագործումը օգնում է բարելավել ուղեղի շրջանառությունը, հիշողությունը և այլն:

2. Վարդի ծաղկաթերթերով մուրաբան արտասովոր համ ունի: Նուրբ վարդի թերթիկները շատ հարուստ են C, B և K վիտամիններով, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում արյունատար համակարգի վրա, շատ օգտակար են նաև մրսածության դեպքում: Բացի այդ, վարդի մուրաբան պարունակում է եթերայուղեր, որոնք անհրաժեշտ են իմունիտետը բարձր պահելու համար:

3. Դդմի մուրաբան ունի յուրահատուկ համ․ մի փոքր սառույցի կտորը մեջը քաղցրաջրի հրաշալի զգացողություն է արթնացնում։

4. Սմբուկի մուրաբան յուրօրինակ է, և դուր կգա էկզոտիկայի սիրահարներին:

5. Ծիրանի մուրաբան ամենապոպուլյարներից մեկն է Հայաստանում: Այն շատ օգտակար է վիտամինային անբավարարության, անեմիայի, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Պարունակում է տարբեր հանքանյութեր և միկրոտարրեր, A, B, C, PP վիտամիններ: Ծիրանի մուրաբայի օգտագործումը կարող է բարձրացնել հեմոգլոբինը, նյութափոխանակությունը և դիմադրողականությունը այլ հիվանդությունների նկատմամբ:

6. Սպիտակ կեռասի մուրաբան ոչ միայն համեղ է, այլև օգտակար, ունի յուրահատուկ համ և բույր: Պարունակում է A, C, E, PP վիտամիններ:

7. Սերկևիլի մուրաբան ևս շատ օգտակար հատկություններ ունի՝ շնորհիվ B1, B2, B6, C, E, PP վիտամինների, հակաօքսիդանտների պարունակության: Այնուամենայնիվ, պետք չէ չարաշահել՝ կարիեսից խուսափելու համար:
Սիփան պահածոների գործարանը մասնագիտացած է ոչ միայն մուրաբաների, այլև հյութերի, ջեմերի, մրգային պյուրեների արտադրության մեջ, որոնք ունեն յուրահատուկ համ: Մուրաբաների արտադրության մեջ օգտագործվում է պտուղ-բանջարեղեն, որոնք աճում են բացառապես Հայաստանի տարածքում: Սիփան մուրաբաների լայն ընտրությունը հնարավորություն է տալիս բավարարել անգամ ամենաբծախնդիր գուրմանների ճաշակը:

Պոլիմերային տարաներ